15:25  ,  1 օգոստոսի, 2020

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատը» 7:2 հաշվով հաղթեց «Շիրակին»

Գյումրու քաղաքային ստադիոնում օգոստոսի 1-ին «Շիրակն» ընկերական հանդիպում անցկացրեց «Արարատի» հետ:

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատը» 7:2 հաշվով հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ: «Շիրակի» կազմից գոլերի հեղինակներ դարձան Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը:

«Արարատի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում