14:43  ,  1 օգոստոսի, 2020

Համաձայն եմ Զլատանի հետ. Իբրահիմովիչը մեջբերել է իր իսկ խոսքը

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեջբերում է կատարել ավելի վաղ կատարած իր հայտարարություններից մեկից:

«Համաձայն եմ Զլատանի հետ»,- Ինստագրամի իր էջում գրել է Իբրահիմովիչը՝ կից տեղադրելով լուսանկար, որում ֆուտբոլիստը նշում է, որ կարող է բարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ մինչև 50 տարեկան:

Ավելի վաղ իտալական մարզական պարբերականները տեղեկացրել էին, որ 38-ամյա Իբրահիմովիչն ու «Միլանը» համաձայնության են եկել շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը 1 տարով երկարաձգելու շուրջ:

View this post on Instagram

A post shared by Zlatan Ibrahimović (@iamzlatanibrahimovic) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում