14:17  ,  1 օգոստոսի, 2020

Հանուն «Յուվենտուսի»՝ Պիրլոն մերժել է Պրեմյեր լիգայի և Ա Սերիայի մի քանի ակումբի

Թուրինի «Յուվենտուսի» և իտալական ֆուտբոլի լեգենդ Անդրեա Պիրլոն, որը հուլիսի 30-ին գլխավորեց «Յուվենտուսի» պատանեկան՝ Մ23 տարեկանների թիմը, հայտարարել է, որ առաջարկներ է ունեցել նաև Պրեմյեր լիգայից և Ա Սերիայից:

«Ես որոշեցի, որ ճիշտ ժամանակն է մարզչական կարիերա սկսելու համար: Աշխատել եմ աշխարհի լավագույն մարզիչների՝ Անչելոտիի, Լիպիի, Կոնտեի, Ալեգրիի հետ և կարծում եմ, որ կկարողանամ իմ գիտելիքներով նվաճումների հասնել նաև որպես մարզիչ:

Առաջարկներ եմ ստացել Պրեմյեր լիգայի և Ա Սերիայի թիմերից, սակայն երկար մտածելուց հետո հասկացա, որ լավագույն տարբերակը «Յուվենտուսի» պատանեկան թիմը գլխավորելն է»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Պիրլոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2017-ին ամերիկյան «Նյու Յորք Սիթիում» հանդես գալուց հետո։ Նա «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015-ին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում