Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է գտել թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, որը բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Bild-ի տեղեկություններով՝ «Բորուսիան» մտադիր է Սանչոյի վաճառքից ստացվելիք գումարով ձեռք բերել ֆրանսիական «Լիոնի» հոլանդացի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպային:
26-ամյա Դեպայի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 40 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Նշվում է, որ 20-ամյա Ջեյդոն Սանչոյի վաճառքից «Բորուսիան» մտադիր է ստանալ 100 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում