13:18  ,  1 օգոստոսի, 2020

Լեմպարդ. Անհանգստացնող է, որ «Արսենալի» համար սա ավելին է, քան պարզապես հանդիպում

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Արսենալի» հետ հանդիպման մասին:

«Անհանգստացնող է, որ «Արսենալի» համար սա ավելին է, քան պարզապես հանդիպում: «Արսենալը» ամեն ինչ անելու է հաղթելու համար և լուրջ խնդիրներ է ստեղծելու մեզ համար:

Այնուամենայնիվ, «Չելսին» մտածում է միայն հաղթանակի մասին: Անգլիայի գավաթը նվաճելը այժմ իմ թիմի գլխավոր խնդիրն է»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում