15:07  ,  1 օգոստոսի, 2020

Բեյլը տեղեկացրել է Գիգսին, որ այս տարի չի հեռանալու «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը տեղեկացրել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզին, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:

Mirror-ի հաղորդմամբ՝ Բեյլը նշել է, որ ցանկանում է մնալ «Ռեալում», չնայած Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ լարված հարաբերություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է ընթացիկ ամռանը հրաժեշտ տալ 17 ֆուտբոլիստի, այդ թվում՝ Գարեթ Բեյլին:

Հիշեցնենք, որ 31-ամյա Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին: Նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում