12:16  ,  1 օգոստոսի, 2020

Արտետա. «Արսենալը» ցանկանում է նվաճել Անգլիայի գավաթը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ իր գլխավորած թիմն ամեն ինչ անելու է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Չելսիին» հաղթելու համար:

«Մենք խաղալու ենք հզոր թիմի դեմ: «Չելսին» գտնվում է շատ լավ մարզավիճակում, և մեզ համար շատ դժվար է լինելու այդ թիմի դեմ մրցելը:

Այնուամենայնիվ, «Արսենալը» խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթելու նպատակով: Մենք ցանկանում ենք մեր գլխավերևում պահել Անգլիայի գավաթը»,- Արտետայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում