00:57  ,  1 օգոստոսի, 2020

«Ռեալի» նախկին խաղացողն ու մարզիչը գլխավորեց «Բիրմինհեմը»

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Այտոր Կարանկան գլխավորեց անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բիրմինհեը», հաղորդում է ակումբի կայքը։ 46-ամյա իսպանացի մասնագետը փոխարինել է իսպանացի Պեպ Կլոտետին։

Կարանկան մարզչական աշխատանքի ընթացքում, 2008-2010-ին գլխավորել է Իսպանիայի մինչեւ 16 տարեկանների թիմը, 2013-2017-ին եղել է անգլիական «Միդլսբրոյի», 2018-2019-ին՝ անգլիական «Նոթինհեմ Ֆորեստի» մարզիչ։ Նա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի օգնականն է եղել Մադրիդի «Ռեալում»՝ 2010-2013-ին։

«Բիրմինհեմը» Չեմպիոնշիփի առաջնությունն ավարտել է 20-րդ տեղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում