23:18  ,  31 հուլիսի, 2020

Գվարդիոլա․ Իմ կարիերայում ամենաուժեղ մրցակիցը եղել է այս «Լիվերպուլը»

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է իր մարզչական կարիերայի ընթացքում ամենաուժեղ մրցակից թիմը։

«Իմ կարիերայում ամենաուժեղ մրցակիցը եղել է այս «Լիվերպուլը»։ Նրանք գերիշխում էին նախորդ երկու մրցաշրջաններում։ Երբ թույլ ես տալիս «Լիվերպուլին» գերիշխել, ոչ մի շանս չունես։ Եթե փորձում ես գերիշխել, նրանք գտնում են ազատ տարածություններ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 2018-2019 թվականների Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» մեկ միավոր հետ մնաց չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթիից», սակայն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Լիվերպուլը» նվաճեց տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում