22:48  ,  31 հուլիսի, 2020

«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կպայքարեն «Աթլետիկոյի» խաղացողի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոյի» 25-ամյա ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը ցանկանություն չունի բաժանվել հուսալի խաղացողից։ «Աթլետիկոյի» հետ պայմանագրով Խոսե Մարիա Խիմենեսի տրանսֆերային գինը 109 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում