21:26  ,  31 հուլիսի, 2020

Գվարդիոլա․ Հրաշալի է, որ Զիդանի աշխատանքը «Ռեալում» ստացվում է

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Մրցակիցը շատ ուժեղ է։ «Ռեալը» միշտ է ուժեղ եղել եւ օգնել է ինձ հզորանալ։ Մոուրինյոյի, Պելեգրինիի, մյուս մարզիչների ժամանակ էլ Արքայական թիմն ուժեղ է եղել։ Նրանք երեք անգամ անընդմեջ նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն, թեեւ 10 տարի գերիշխում էր «Բարսելոնան»։

Հրաշալի է, որ Զիդանի աշխատանքը ստացվում է «Ռեալում»։ Այդպիսի մարդիկ պետք են ֆուտբոլին։ Ես հիացել եմ նրա խաղով, հիմա էլ հիանում եմ նրա մարզչական աշխատանքով։ Զիդանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր։ Ես կցանկանային այն ժամանակ խաղալ նրա հետ նույն ակումբում։ Բախտ չեմ ունեցել խաղալ նաեւ Ֆրանսիայի հավաքականի դեմ, երբ նա թիմում էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումն Անգլիայում տեղի կունենա օգոստոսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Մադրիդում 2։1 հաշվով հաղթել է մանչեսթերյան թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում