20:23  +04,  31 հուլիսի, 2020

Լեբրոն Ջեյմսն առաջ անցավ Բրայանտից եւ Ռոբինսոնից. 837 հաղթանակ NBA-ի կանոնավոր առաջնությունում

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մրցաշրջանի վերսկսումից հետո «Լոս Անջելես Լեյքերսը» 103։101 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ։

«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը 837-րդ հաղթանակն է տարել կանոնավոր առաջնությունում եւ այդ ցուցանիշով առաջ անցել «Լեյքերսի» լեգենդ Կոբի Բրայանտից եւ Կլիֆորդ Ռոբինսոնից, որոնք ունեցել են 836-ական հաղթանակ։ Լեբրոն Ջեյմսն այս ցուցանիշով բարձրացավ 9-րդ տեղ պատմության մեջ։

Նրանից առաջ են Դերեկ Ֆիշերը (853), Տոնի Պարկերը (892), Դիրկ Նովիցկին (916), Կառլ Մելոունը (952), Ջոն Սթոքթոնը (953), Թիմ Դանկանը (1001) Ռոբերտ Պերիշը (1004) եւ Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: