19:58  ,  31 հուլիսի, 2020

Գնաբրիի գոլը հաղթանակ բերեց «Բավարիային»

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր Մյուխենի «Բավարիան» Audi Summer Tour 2020 ընկերական շարքի խաղում մրցել է ֆրանսիական «Մարսելի» հետ։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության է հասել նվազագույն հաշվով։

19-րդ րոպեին ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի փոխանցումից հետո աչքի է ընկել գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։

Ընկերական հանդիպում

«Բավարիա» - «Մարսել»՝ 1։0

Սերժ Գնաբրի, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում