18:46  ,  31 հուլիսի, 2020

Վիկտոր Օսիմենը տեղափոխվեց «Նապոլի»

21-ամյա նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը Ֆրանսիական «Լիլից» տեղափոխվեց «Նապոլի», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են լիարժեք պայմանագիր, սակայն ֆինանսական մանրամասներ եւ ժամկետ չի նշվում։

Իտալական մամուլը գրել էր, որ «Նապոլին» Օսիմենի համար կվճարի 50 միլիոն եվրո եւ գործարքի մեջ կներառի կիսապաշտպան Ադամ Ունայի տրանսֆերը ֆրանսիական թիմ։

Օսիմենը 2019թ․ ամռանն էր «Շառլերուայից» տեղափոխվել «Լիլ» 14 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում նա «Լիլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում