17:10  ,  31 հուլիսի, 2020

2014թ․ աշխարհի չեմպիոնն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կազմում 2014թ․ աշխարհի չեմպիոն դարձած 32-ամյա պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Der Spiegel-ը։ Նա գրեթե ամբողջ ակումբային կարիերան անցկացրել է գերմանական «Շալկեում»։ 2007-2018 թվականների Հյովեդեսը Գելզենկիրխենի թիմում մասնակցել է 335 հանդիպման, խփել 23 գոլ։ «Շալկեի» հետ նա դարձել է Գերմանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հյովեդեսը Թուրինի «Յուվենտուսում» (2017-2018) նվաճել է Իտալիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները, Մոսկվայի «Լոկոմոտիվում» (2018-2020)՝ Ռուսաստանի գավաթն ու սուպերգավաթը։

Գերմանիայի հավաքականի հետ Հյովեդեսը դարձել է նաեւ Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր (2012, 2016)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում