16:50  ,  31 հուլիսի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել 19-ամյա պաշտպանի ներկայացուցիչների և «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ:

Նշվում է, որ Էրիկ Գարսիան ևս դեմ չէ կարիերան շարունակել կատալոնական ակումբում:

Ավարտված մրցաշրջանում իսպանացի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 13 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English