14:10  ,  31 հուլիսի, 2020

«Արսենալը» ցանկանում է վարձակալել Կոուտինյոյին

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում էր Մյունխենի «Բավարիայում», կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում:

Actualite Barca-ի հաղորդմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանին 1 մրցաշրջանով վարձակալելու ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը», որն արդեն բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» ղեկավարության հետ:

Նշվում է, որ «Արսենալն» առաջարկել է վճարել նաև Կոուտինյոյի աշխատավարձի 50 տոկոսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոուտինյոյի տեղափոխությամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Լիվերպուլը»:

Ավարտված մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլում» հանդես է եկել 2013-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում