11:51  ,  31 հուլիսի, 2020

«Չելսիի» նախկին մարզիչ. Եթե ես մրցաշրջանն ավարտեի չորրորդ տեղում, Աբրամովիչն ինձ կաքսորեր Սիբիր

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը խոսել է Անգլիայի ավարտված առաջնությունում «Չելսիի» մրցելույթների մասին:

«Ընդհանուր առմամբ՝ ավարտված մրցաշրջանում «Չելսիի» մրցելույթները գնահատում եմ դրական: Ֆրենկ Լեմպարդի համար շատ դժվար էր կայունացնել թիմի խաղն ու «Չելսին» դարձնել հաղթող թիմ:

Եթե ես մրցաշրջանն ավարտեի չորրորդ տեղում, ապա Աբրամովիչն ինձ կաքսորեր Սիբիր»,- Գրանտի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավրամ Գրանտը «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2007-2008 թվականներին:

Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի արդյունքներով՝ «Չելսին» 66 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով