11:19  ,  31 հուլիսի, 2020

«Միլանը» համաձայնության է եկել Իբրահիմովիչի հետ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջորդ մրցաշրջանում ևս կշարունակի մրցելույթները միլանյան ակումբի կազմում:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Միլանը» համաձայնության է եկել 38-ամյա Իբրահիմովիչի հետ նրա պայմանագիրը ևս 1 տարով երկարաձգելու հարցում:

Իբրահիմովիչը հաջորդ մրցաշրջանի համար կստանա 4 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ 38-ամյա Իբրահիմովիչը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր տեղափոխվել «Միլան», հայտարարել էր, որ մտածում է իտալական ակումբից հեռանալու մասին:

Իտալական մարզական պարբերականները հաղորդում էին, որ «Միլանը» Իբրահիմովիչի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում