10:43  ,  31 հուլիսի, 2020

Ֆեդերերը չի բացառել, որ կավարտի կարիերան

Աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի բացառել, որ առաջիկայում կավարտի կարիերան:

«Բոլորը դեռ վաղուց ենթադրել էին, որ կավարտեմ կարիերաս, սակայն այս պահին ես նման մտադրություն չունեմ:

Ցանկանում եմ լավ մարզավիճակում մոտենալ հաջորդ մրցաշրջանից, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Եթե զգամ, որ դժվարությամբ եմ թենիս խաղում, ապա կավարտեմ կարիերաս»,- 38-ամյա Ֆեդերերի խոսքը փոխանցում է Tennis World-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը, որը կանցկացվի աշնանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում