19:26  ,  13 սեպտեմբերի, 2012

Արսեն Գալստյան. Հորդորում եմ արտերկրի բոլոր հայ մարզիկներին սերտացնել կապերը հայրենիքի հետ

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արսեն Գալստյանին։

Նախարարը շնորհավորել է մարզիկին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ։ «Հպարտ ենք, որ ունենք ազգությամբ հայ նոր օլիմպիական չեմպիոն եւ միաժամանակ ուրախ, որ նա չի խզում կապերը հայրենիքի հետ: Մաղթում եմ, որ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում նույնպես Արսենը օլիմպիական ոսկու արժանանա»,- ասել է նախարարը:

Արսեն Գալստյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ միշտ հպարտացել է իր հայ լինելով եւ հորդորել արտերկրում աշխատող բոլոր հայ մարզիկներին սերտացնել կապերը հայրենիքի հետ, հայտնում է նախարարության լրատվական բաժինը։

60 կգ քաշային Արսեն Գալստյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճեց Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում