00:07  ,  31 հուլիսի, 2020

Իտալացի Դե Բիազին գլխավորեց Ադրբեջանի հավաքականը

Իտալացի մարզիչ Ջիանի Դե Բիազին նշանակվել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 64-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ դեկտեմբեր՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը։

Դե Բիազին Բաքու կժամանի օգոստոսի 10-ին։ Սեպտեմբերին Ադրբեջանի հավաքականը կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։

Հիշեցնենք, որ Դե Բիազին 2018թ․ աշնանը ՀՖՖ-ի հրավերով ժամանել էր Երեւան, սակայն բանակցություններից հետո հրաժարվել էր գլխավորել Հայաստանի հավաքականը։

Դե Բիազիի գլխավորությամբ Ալբանիայի ազգային հավաքականը դուրս է եկել 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: 2017-ին իսպանական «Ալավեսից» հեռանալուց հետո Դե Բիազին չուներ մարզչական աշխատանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English