09:46  ,  31 հուլիսի, 2020

Մբապեն վերականգնողական կուրս է անցնում տնային լողավազանում (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն սկսել է վնասվածքից ապաքինվելու կուրսը:

21-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել տնային լողավազանից՝ նշելով, որ հատուկ վարժություններ է կատարում ջրում՝ վնասվածքից ապաքինվելու համար:

Հիշեցնենք, որ Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։

Ֆրանսիացի հարձակվողը վնասվածքի հետևանքով բաց կթողնի 10-15 օր:

View this post on Instagram

A post shared by Kylian Mbappé (@k.mbappe) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս