19:32  ,  30 հուլիսի, 2020

Արթուր Պետրոսյանը վերադարձավ «Ցյուրիխ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վերադարձել է «Ցյուրիխ»՝ գլխավորելով շվեյցարական ակումբի մինչեւ 21 տարեկանների թիմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

2019թ․ մայիսի Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Արթուր Պետրոսյանը չուներ մարզչական աշխատանք։

48-ամյա Արթուր Պետրոսյանը «Ցյուրիխում» խաղացել է 2003-2006-ին, այնուհետեւ 2006-2016-ին եղել է ակումբի մինչեւ 14, 15, 16, 18, 21 տարեկանների թիմերի գլխավոր մարզիչ։  

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգայինը թիմը գլխավորել է 2016-2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս