23:43  ,  30 հուլիսի, 2020

Մատս Հումելսը վնասվածք է ստացել «Բորուսիայի» մարզման ժամանակ

Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա գերմանացի պաշտպան Մատս Հումելսը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

«Հումելսը մարզման ժամանակ վնասել է սրունքը։  Հույս ունենք, որ նա կհասցնի վերականգնվել մինչեւ շվեյցարական Բադ-Ռագացում նախատեսված հավաքը, որը կմեկնարկի օգոստոսի 10-ին»,- Ցորկի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։

Ավարտված մրցաշրջանում Հումելսը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում