18:49  ,  30 հուլիսի, 2020

ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոյի դեմ հարուցվել է քրեական գործ

Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ նախագահ, շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյի դեմ, հաղորդում է The Independent-ը։

Ինֆանտինոն մեղադրվում է Շվեյցարիայի դաշնային դատախազության հատուկ դատախազ Մայքլ Լաուբերի հետ հանցավոր գործարքի մեջ մտնելու, երեք անգամ գաղտնի հանդիպում ունենալու մեջ։ Լաուբերի թիմը 2016-ին հետաքննել է ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի հետ կապված գործը։

Լաուբերն անցած շաբաթ հրաժարական է ներկայացրել։ Նա չի ընդունում մեղադրանքները։

2016-ին կոռուպցիոն մեղադրանքների հետեւանքով ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացավ շվեյցարացի Զեպ Բլատերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս