17:10  ,  30 հուլիսի, 2020

Գոռ Մալաքյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Գոռ Մալաքյանը հեռացել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից», հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Գոռ Մալաքյանը «Արարատ-Արմենիային» միացել էր 2018 թվականի ամռանը: Թիմի կազմում նա մասնակցել է 49 խաղի և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Գոռին և մաղթել հաջողություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում