19:43  ,  30 հուլիսի, 2020

Դիբալա․ «Յուվենտուսն» արդեն մտածում է 10-րդ անընդմեջ չեմպիոնության մասին

Իտալիայի չեմպիոնի տիտղոսն 9-րդ անգամ անընդմեջ նվաճած Թուրինի «Յուվենտուսի» 26-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է թիմի նպատակների մասին։

«Ես եւ ակումբակիցներս պաշտում ենք հաղթել։ Մեզ շատ է օգնում այն հանգամանքը, որ «Յուվենտուսում» ամեն խաղային դիրքին կա աշխարհի ուժեղագույններից մեկը։

Ֆանտաստիկ է 9 անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Մենք արդեն մտածում ենք 10-րդ անընդմեջ չեմպիոնության մասին, բայց նաեւ կենտրոնացած ենք օգոստոսին անցկացվելիք Չեմպիոնների լիգայի խաղերի վրա»,- Դիբալայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» օգոստոսի 7-ին կընդունի ֆրանսիական «Լիոնին», որն առաջին խաղում հաղթել է 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում