19:12  ,  30 հուլիսի, 2020

Մարկո Ռոյսը անորոշ ժամանակով չի կարողանա մարզվել «Բորուսիայի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա ավագ Մարկո Ռոյսն անորոշ ժամանակով չի կարողանա խաղալ։

Գերմանական ակումբի թվիթերյա էջը հայտնել է, որ գերմանացի ֆուտբոլիստը վնասվածքի վերականգնողական գործընթացում ունեցել է առաջընթաց, սակայն այժմ էլ նրա մոտ ախտորոշվել է մկանային բորբոքում (տենդինիտ)

«Ցավոք, Ռոյսի մոտ կա բորբոքում։ Նա դեռ չի կարող մարզվել թիմի հետ։ Դժվար է կանխատեսում անել, թե երբ կվերադառնա Ռոյսը»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

Ռոյսը ազդրի մկանային վնասվածքի պատճառով չի խաղացել փետրվարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում