20:21  ,  30 հուլիսի, 2020

Նորաստեղծ «Նորավանք» ՖԱ-ն վերանորոգում է Վայքի «Արեւիկ» մարզադաշտը

Նորաստեղծ «Նորավանք» ֆուտբոլային ակումբը սկսել է Վայք քաղաքի «Արևիկ» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։ Այն կլինի «Նորավանքի» տնային մարզադաշտը։

Կտեղադրվի ՖԻՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանող արհեստական խոտածածկ և կվերանորոգվի գոյություն ունեցող տրիբունան, հանդերձարանները, գրասենյակներն ու լսարանը։

Մինչև տնային մարզադաշտի պատրաստ լինելը, թիմը մարզվելու և տնային հանդիպումները անցկացնելու է Չարենցավանի «Վան» ՖԱ-ի մարզադաշտում:

 «Նորավանքը» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ Վայքի քաղաքային ստադիոնում հանդիպումները կանցկացնի 2021թ․ գարնանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով