21:12  ,  30 հուլիսի, 2020

«Բարսելոնայի» պաշտոնական անդամները ցանկանում են անվստահություն հայտնել Բարտոմեուին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական անդամները հայտարարել են ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին անվստահություն հայտնելու մտադրության մասին, տեղեկացնում է Sport.es-ը:

Բարտոմեուին անվստահություն հայտնելու հարցը հանրաքվեի դնելու համար նախաձեռնության կազմակերպիչները պետք է 14-օրյա ժամկետում կարողանան հավաքել ակումբի անդամների 15 տոկոսի ստորագրությունը (շուրջ 17 հազար անդամ):

Հանրաքվե անցկացնելու համար բավարար թվով ձայներ հավաքելու և Բարտոմեուին անվստահություն հայտնելուց հետո կնշանակվի ակումբի նախագահի արտահերթ ընտրություն:

Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում