17:41  ,  30 հուլիսի, 2020

«Ինտերը» պատրաստ է ձեռք բերել Սանչեսի տրանսֆերային իրավունքը

Միլանի «Ինտերը» պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային իրավունքը:

ESPN-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» պատրաստ է վճարել Սանչեսի դիմաց պահանջվող ամբողջ հրաժարագինը, սակայն կիջեցնի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը:

Այժմ Ալեքսիս Սանչեսի աշխատավարձը կազմում է շաբաթական 400 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում իտալական թիմի կազմում անցկացրած 21 խաղերում Սանչեսը դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում