16:12  ,  30 հուլիսի, 2020

«Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Լևանտե» (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խորխե Դե Ֆրուտոսը մարզական կարիերան կշարունակի իսպանական «Լևանտեում»:

Marca-ի հաղորդմամբ՝ 23-ամյա Դե Ֆրուտոսի դիմաց «Ռեալը» կստանա 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը «Լևանտեի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

2019/20 մրցաշրջանում Դե Ֆրուտոսը վարձակալությամբ հանդես է եկել «Ռեալ Վալյադոլիդում» և Ռայո Վալյեկանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում