Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր համազգեստը: Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել:
Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ 3:2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում