23:28  ,  29 հուլիսի, 2020

Իբրահիմովիչի դուբլը նպաստեց «Միլանի» հաղթանակին, «Լացիոն» ուժեղ էր հետնապահից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոն» ընդունեց հետնապահներից «Բրեշիային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Լացիոն» 78 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Ատալանտային» եւ չորրորդն է։ «Բրեշիան» 24 միավորով նախավերջինն է եւ հրաժեշտ կտա Ա Սերիային։

«Միլանը» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Միլանը» 63 միավորով 6-րդն է եւ 1 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ 5-րդ տեղում ընթացող «Ռոմայից»։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լացիո» - «Բրեշիա»՝ 2։0 (տեսանյութ)

Խոակին Կոռեա, 17, Չիրո Իմոբիլե, 83

«Սամպդորիա» - «Միլան»՝ 1։4 (տեսանյութ)

Կրիստոֆեր Ասկիլդսեն, 87 - Զլատան Իբրահիմովիչ, 4, 58, Հական Չալհանօգլու, 52, Ռաֆայել Լեաու, 90+2

Չիրացրած 11մ՝ Գոնսալո Մարոնի («Սամպդորիա»), 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով