21:12  ,  29 հուլիսի, 2020

WhoScored․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

WhoScored.com-ը կազմել է հինգ առաջատար եվրոպական լիգաների խորհրդանշական հավաքականը՝ ավարտվող մրցաշրջանում ֆուտբոլիստների ցույց տված առավելագույն գնահատականների միջին ցուցանիշով։

Չորսական ներկայացուցիչ ունեն գերմանական Բունդեսլիգան ու անգլիական Պրեմյեր լիգան։ Իսպանական Լա Լիգայի միակ ներկայացուցիչը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է։

ԴարպասապահԵսի Յորոնեն («Բրեշիա»)։

ՊաշտպաններՌիկարդո Պերեյրա («Լեսթեր Սիթի») Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Ջեյմս Տարկովսկի («Բարնլի»)։

ԿիսապաշտպաններՏիմո Վերներ («Լայպցիգ» / «Չելսի»), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»)։

Հարձակվողներ․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում