12:15  ,  29 հուլիսի, 2020

Նուրմագոմեդովը վերսկսել է մարզումները (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հոր մահվանից հետո առաջին մարզումն է անցկացրել:

31-ամյա Նուրմագոմեդովը սկսել է նախապատրաստվել հոկտեմբերի 24-ին տեղի ունենալիք Ջասթին Գեթժիի հետ մենամարտին:

Սպասվում էր, որ այդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերին, սակայն Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահը (հուլիսի 3) ստիպել է հետաձգել այն։

Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Գեթժիի հետ մենամարտը նախավերջինը կլինի Նուրմագոմեդովի համար UFC-ում:

View this post on Instagram

A post shared by Khabib Nurmagomedov (@khabib_nurmagomedov) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում