01:45  ,  29 հուլիսի, 2020

«Ինտերն» ուժեղ էր «Նապոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Նապոլիին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

11-րդ րոպեին աչքի ընկավ «Ինտերի» իտալացի պաշտպան Դանիլո Դ՝Ամբրոզիոն։ 74-րդ րոպեին միլանյան թիմի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 79 միավորով երկրորդն է եւ 1 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Ատալանտայից», որի հետ կմրցի վերջին տուրում օգոստոսի 1-ին։ «Նապոլին» 59 միավորով 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 2։0 (տեսանյութ)

Դանիլո Դ՝Ամբրոզիո, 11, Լաուտարո Մարտինես, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում