09:15  ,  29 հուլիսի, 2020

Կլոպ. Ֆերգյուսոնի հետ հանդիպումը նման էր Հռոմի պապի հետ հանդիպման (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վերջերս կատարած հայտարարություններից մեկին:

«Ալեքս Ֆերգյուսոնի հետ առաջին հանդիպումը նման էր Հռոմի պապի հետ հանդիպման»,- ասել էր Կլոպը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» չեմպիոնության կապակցությամբ Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ շնորհավորական նամակ էր հղել Յուրգեն Կլոպին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English