23:24  ,  28 հուլիսի, 2020

«Ատալանտան» տարավ կամային հաղթանակ եւ առաջ անցավ «Ինտերից» (տեսանյութ)

Միլանի «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության երկրորդ տեղի համար պայքարող «Ատալանտան» 37-րդ տուրում հյուրընկալվեց «Պարմային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

43-րդ րոպեին հ 37-րդ տուրում անդիպման հաշիվը բացեց «Պարմայի» շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, 70-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին։

84-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը։

«Ատալանտան» 78 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Միլանի «Ինտերը» հետ է 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Պարմա» - «Ատալանտա»՝ 1։2 (տեսանյութ)

Դեյան Կուլուշեւսկի, 43 - Ռուսլան Մալինովսկի, 70, Ալեխանդրո Գոմես, 84

«Ինտեր» - «Նապոլի»՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով