22:14  ,  28 հուլիսի, 2020

ԲՀԱՖ․ ԿԳՄՍ նախարարությունը ԱԻԲԱ-ից ստացել է ՀԲՖ նախագահի ընտրությունը չհաստատելու մասին գրություն

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ ԱԻԲԱ-ից ստացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) ընտրությունները չհաստատելու մասին գրություն, հաղորդում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի (ԲՀԱՖ) մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 27-ին ԱԻԲԱ-ից ստացվել էր գրություն, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ բռնցքամարտի միջազգային կառույցը չի հաստատում օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Դրանից հետո ֆեդերցացիան և ֆեդերացիայի հրաժարական տված նախագահ Արթուր Գևորգյանը հանդես էին եկել հայտարարությամբ, որ դա ապատեղեկատվություն է, և ընտրությունները կկայանան օգոստոսի 3-ին: Հուլիսի 28-ին այդ նամակի հասցեատերերից ԿԳՄՍ նախարարությունը, մասնավորապես, Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, հաստատել է, որ ստացել են նման նամակ և այն ուղարկել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային ի գիտություն»,- նշվում է ԲՀԱՖ-ի հաղորդագրությունում։

Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում եւս հայտնել էր, որ ստացել է այդ նամակը ԱԻԲԱ-ից, բոլոր հարցերին պարզաբանումներով պատասխանել է միջազգային ֆեդերացիային, եւ ընտրությունը տեղի է ունենալու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս