17:41  ,  28 հուլիսի, 2020

UFC. Նուրմագոմեդով - Գեթժի մենամարտը՝ հոկտեմբերի 24-ին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային դիվիզիոնում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի եւ ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթժիի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով UFC նախագահ Դանա Ուայթին։

Սպասվում էր, որ այդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերին, սակայն Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահը (հուլիսի 3) ստիպել է հետաձգել այն։

Մենամարտի վայրը չի նշվում, սակայն ավելի վաղ նշվել էր, որ կարող է անցկացվել Աբու Դաբիի «Մարտական կղզում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում