19:46  ,  28 հուլիսի, 2020

«Ռոման» չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Իտալական «Ռոման» չի կարողանում համաձայնության գալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ թիմի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգի տեղափոխության շուրջ:

Football Italia-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մերժում է «Ռոմայի» կատարած բոլոր առաջարկները: Կողմերը շարունակում են բանակցությունները:

Ավելի վաղ Սմոլինգը հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն «Ռոմայում» և չի ցանկանում հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ Քրիս Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում