12:42  ,  28 հուլիսի, 2020

Հայաստանի Մ19 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի պատանեկան՝ Մ19 տարեկանների հավաքականը հուլիսի 28-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացոնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի «Նոա» ակումբի հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմեկնարկի 11։00-ին։

Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Վլադ Չատունց - «Փյունիկ»

Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»

Լևոն Տեր-Մինասյան - «Նորավանք»

Պաշտպաններ

Սուրեն Զաքարյան - «Արարատ-Արմենիա»

Նորայր Նիկողոսյան - «Նորավանք»

Արթուր Մելիքյան - «Ուրարտու»

Արսեն Գալստյան - ԲԿՄԱ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Սամվել Խանումյան - «Նորավանք»

Գոռ Առաքելյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Կարեն Գալստյան - «ՈՒրարտու»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Ռոբերտ Բաղրամյան - «Ուրարտու»

Վրեժ Չիլոյան - «Փյունիկ»

Ալբերտ Դարբինյան - «Շիրակ»

Սամվել Ղուկասյան - «Շիրակ»

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Գոռ Լուլուկյան - «Ուրարտու» 

Վրեժ Թորոսյան - «Շիրակ»

Հարձակվողներ

Սամվել Հակոբյան - «ՈՒրարտու»

Գևորգ Տարախչյան - «ՈՒրարտու»

Նորայր Ղազարյան - «Փյունիկ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով