09:50  ,  28 հուլիսի, 2020

Ռամոսը Մաքգրեգորին հրավիրել է մասնակցելու «Ռեալի» մարզմանը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին հրավիրել է մասնակցելու Արքայական ակումբի մարզմանը:

Ռամոսը Մաքգրեգորին դիմել է այն բանից հետո, երբ իռլանդացի մարզիկը Ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակել է տեսանյութ, որում ֆուտբոլ է խաղում իր երեխաների հետ:

«Ի՞նչ ես մտածում, Մաքգրեգոր»,- «Ռեալի» մարզումից հրապարակած տեսանյութը վերնագրել է «Ռեալի» ավագը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն ամիսներ առաջ հայտարարել է UFC-ից հեռանալու մասին:

View this post on Instagram

A post shared by Conor McGregor Official (@thenotoriousmma) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում