00:10  ,  28 հուլիսի, 2020

Խավի Գրասիան գլխավորեց «Վալենսիան»

Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Խավի Գրասիան, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունիսի 29-ին «Վալենսիան» հեռացրել էր Ալբերտ Սելադեսին, որը թիմը գլխավորել էր 2019թ․ սեպտեմբերին՝ փոխարինելով Մարսելինո Տորալին։

50-ամյա Գրասիան 2018-2019-ին անգլիական «Ուոթֆորդում» աշխատելուց հետո չէր զբաղվում մարզչական գործունեությամբ։ Նախկինում նա գլխավորել է իսպանական «Ալմերիան», «Օսասունան», «Մալագան», Կազանի «Ռուբինը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում