Լոնդոնի «Չելսին» պաշտոնական բանակցություններ է սկսել գերմանական «Բայերի» հետ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերի հարցով, հաղորդում է Goal.com-ը։ Անգլիայում բացվել է ամառային տրանսֆերային պատուհանը, որը կփակվի հոկտեմբերին։ Անգլիական ակումբը Հավերցի համար կվճարի 80 միլիոն եվրո։
Բրիտանական մամուլը գրել էր, որ «Չելսին» արդեն համաձայնության է հասել 21-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում: Հավերցը լոնդոնյան ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:
Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում