17:09  ,  27 հուլիսի, 2020

«Բորուսիան» Սանչոյին 98 միլիոն եվրոյով չի վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական առաջարկն է արել Դորտմունդի «Բորուսիային» Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ, սակայն դարձյալ մերժում է ստացել։

Անգլիական ակումբն առաջարկել է 98 միլիոն եվրո, «Բորուսիան» 20-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 120 միլիոն եվրո, հաղորդում է գերմանական Bild-ը։

Ջեյդոն Սանչոն 2017թ․ամռանը «Մանչեսթեր Սիթիից» «Բորուսիա» տեղափոխվել է 7,84 միլիոն եվրոյով։

Գերմանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում