16:13  ,  27 հուլիսի, 2020

«Լիվերպուլի» պաշտպանը տեղափոխվեց «Զենիթ»

Անգլիական «Լիվերպուլի» և Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Զենիթում», տեղեկացմում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Զենիթը» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 12 միլիոն եվրո: Լովրենը ռուսական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Դեյան Լովրենը «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2014 թվականից: Ակումբի կազմում անցկացրած 131 խաղում խորվաթ պաշտպանը խփել է 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում