19:45  ,  27 հուլիսի, 2020

«Բարսելոնան» Կոուտինյոյի տեղափոխության վերաբերյալ առաջարկ չի ստացել

Կատալոնական «Բարսելոնան» դեռ որևէ առաջարկ չի ստացել «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության վերաբերյալ, տեղեկացնում է Marca-ն:

«Բարսելոնան» հույս ունի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում 80 միլիոն եվրոյով վաճառել Կոուտինյոյին, որպեսզի այդ գումարով իրականացնի Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոուտինյոյի տեղափոխությամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Լիվերպուլը»:

Ավարտված մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլում» հանդես է եկել 2013-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս